Սիրիական ապստամբության սկզբերից մինչև հիմա 10 հազար զինվորականներ ինքնակամ հեռացել են բանակից:
Lenta.ru-ն գրում է, որ բանակի հրամանատարական մասը շարունակում է ենթարկվել ու ծառայել Բաշար Ասադին: Իսկ կրտսեր սպաներն ու շարքային զինվորները հեռանում են բանակից:
Նշենք, որ կրտսեր սպաները սիրիական բանակում, որպես կանոն, սունիներ են, իսկ սունիները մեծամասնություն են կազմում Սիրիայի բնակչության մեջ: Երկրի ղեկավարությունն ու գեներալներն ալավիներ են: Սունիները հիմնականում դասալիքներ են դառնում այն պատճառով, որ չեն ցանկանում իրենց ղեկավարների հրամանները կատարել ու կրակ բացել սունի քաղաքացիների վրա:
Հիշեցնենք, որ բանակից հեռացածները ստեղծել են կազմակերպություն, որը կոչվում է «Սիրիայի անկախ բանակ»: Այն ղեկավարում է դասալիք դարձած միակ գեներալ Ռիյադ Մուսա Ասադը:









































