Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Նոր պատերազմ չբռնկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով». Բ.Ֆասիե

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ասուլիսը, որը յոթ տարի անց ավարտում է համանախագահի իր առաքելությունը:

Բաքվից Երևան ժամանած Բ. Ֆասիեն հայտարարեց, որ եկել է հրաժեշտ տալու բազմաթիվ ընկերներին: Այսօր առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ է դրել և խոնարհվել անմար կրակի առջև, ինչպես նաև այցելել է Մատենադարան, ապա հրաժեշտ է տվել Սերժ Սարգսյանին, Էջմիածին է այցելել և հրաժեշտ տվել Վեհափառին:

Բ. Ֆասիեն նշեց, որ միջնորդի գործունեությունը չի կարելի հեշտ և դյուրին գործ համարել, քանի որ չորս կողմից եղել են բարդություններ: Երկու ռուս, երեք ամերիկացիների հետ աշխատած ֆրանսիացի համանախագահը նշեց, որ փորձել են խաղաղ, փոխզիջումային տարբերակ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Չնայած նրան, որ չենք կարողացել հասնել նրան, ինչին ձգտում էինք, բայց արդեն իսկ մի շարք կարևոր ձեռքբերումներ ունենք:

Հիշո՞ւմ եք, դեռ յոթ տարի առաջ լրագրողներն ասում էին, թե համանախագահները ոչինչ չեն առաջարկել: Այժմ միասնություն կա համանախագահների միջև: Դեկտեմբերին համանախագահող երկրների ներկայացուցիչները փաստաթուղթ առաջարկեցին: Առաջին անգամ համանախագահող երկրների ղեկավարները միասնական հանդես եկան Ակվիլայում, նրանք միասնական ներկայացրին վեց սկզբունքները, Մոսկակայում կրկնեցին նույն կոնցեպցիան: Այս տարի Դովիլում երեք նախագահները դարձյալ հրապարակեցին ուժեղ և բովանդակային հայտարարություն, որպեսզի առաջընթաց ապահովեն Կազանի հանդիպմանը հուլիսին: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Բայց Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցությունների սեղանին են շարունակում մնալ:

Չի կարելի ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչինչ չի առաջարկում, այլ կարելի է ասել, որ համանախագահող երկրները միասնական դիրքերից են հանդես գալիս: ՄԽ-ն կարող է օգնել կողմերին մոտեցնել դիրքորոշումները, բայց չի կարող կողմերի փոխարեն որոշումներ կայացնել: Այժմ հարմար պահ է բարենպաստ մթնոլորտ ստեղծել, և դա ոչ միայն նախագահների միջև: Բոլորը պետք է հասարակություններին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Իր առաքելությունն ավարտող համանախագահը այսօր կարևորեց. «Նոր պատերազմ չբռնկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ նույնիսկ Ադրբեջանի համար, քանի որ դա նոր արյունահեղություն է, նոր փախստականներ են…»,- հայտարարեց Բ. Ֆասիեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում