Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր ժամը 13.00-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թուրքիայի հարավրևելյան հատվածում. Դիարբեքիր-Բաթման ճանապարհին բախվել են ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը։
Վթարի արդյունքում զոհվել է 24 մարդ, վիրավորվել է 12 մարդ։ Ականատեսներից մեկը պնդում է, թե զոհերի քանակը 25 է։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Վթարի պատճառները հստակեցվում են։










































