Իտալիայի ԱԳՆ Ռազմավարական ֆորումի կողմից հրատարակվող Longitude ամսագրի դեկտեմբերի համարում ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ հրատարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից «Հայաստան. Խաղում է հաղթելու համար» խորագրով հոդվածը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոդվածում ներկայացված է ՀՀ-ի անցած 20 ամյա ուղին, ուր անդրադարձ է կատարվում անկախության տարիներին Հայոց նորանկախ պետականության հաղթահարած դժվարություններին ու արձանագրած ձեռքբերումներին:
Հոդվածում զգալի տեղ է հատկացված արցախյան հիմնախնդրի պարզաբանմանն ու ընթացիկ պահի հրամայականներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
Longitude ամսագիրն Իտալիայի ԱԳՆ կողմից անգլերեն լեզվով տպագրվող միակ ամսագիրն է, որի շնորհանդեսը կատարվել է Իտալիայի ԱԳ նախարարի կողմից ընթացիկ տարվա մարտին և հանդիսանում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաընթերցվող և մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:








































