Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Սմբատ Կարախանյանը համակրում է Շարժման նպատակներին. Լևոն Զուրաբյան

Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները անդրադարձան այն խնդրին, թե Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը, որը ազդեցիկ կապեր ունի ռուսաստանյան իշխանությունների հետ, այժմ ակտիվ շփումներ է սկսել հայաստանյան իշխանությունների հետ:

Դրանից հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին և ներկայացրեց իր վերլուծությունները հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, Կարախանյանը ասել է. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան Է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ՝ ռուսամետ, այլ հայամետ: Հարցը դրվում է այսպես՝ մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արևմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արևմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկն ու ասեն. «Մենք ձերն ենք՝ ոտքով գլխով, հոգով սրտով»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց. «Պարոն Զուրաբյան, ի՞նչ կապ ունի Կարախանյանը Կոնգրեսի հետ, և ի՞նչ առաքելություն է նա իրականացնում Մոսկվայում Կոնգրեսի համար»:

Ի պատասխան մեր հարցին Զուրաբյանը նշեց, որ նախ՝ ոչ ոք չի կարող Կոնգրեսի առջև դնել հայամետ ուժ լինելու խնդիր, որովհետև ՀԱԿ-ը, առանց որևէ մեկի ցուցումի կամ ճնշման, հայաստանակենտրոն և հայամետ ուժ է. «Սմբատ Կարախանյանը «Միաբանություն» կենտրոնի ղեկավարն է, որն ունի բավական լուրջ կապեր, համակրում է Շարժման նպատակներին և իր հնարավորությունների չափով օգնում է՝ և՛ հանդիպումների կազմակերպման, և՛ այլ հարցերի ոլորտներում, ընդամենը սա է: Բայց Ռուսաստանի իշխանությունների հետ մեր կոնտակտները նույնքան ինտենսիվ են, որքան մեր կոնտակտները Միացյալ Նահանգների, Եվրոպայի Միության երկրների։ Մենք կարծում ենք, որ պետք է մշտական կապերի մեջ լինենք Հայաստանում բոլոր ազդեցիկ խաղացողների հետ։ Հատկապես կարևոր ենք համարում կապերը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է»:

Փորձեցինք ճշտել՝ արդյոք ՀԱԿ նոյեմբերի 25-ի հանրահավաքից առաջ, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծության կոնտեքստում համագործակցության առաջարկ արեց ԲՀԿ-ին, Լևոն Զուրաբյանը հանդիպե՞լ է Սմբատ Կարախանյանի հետ։ Սրան ի պատասխան՝ Զուրաբյանն ասաց. «Ես Սմբատ Կարախանյանի հետ այս տարի հանդիպել եմ երկու անգամ, բայց հիմա չեմ կարող հիշել՝ դա հանրահավաքից առա՞ջ էր, թե՞ հետո: Փորձենք հիշել, թե երբ էի ես գնացել Մոսկվա… Հիմա դժվարանում եմ հիշել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում