Business-Грузия-ն, վկայակոչելով socialbakers.com կայքը, հայտնում է, որ Վրաստանը Facebook սոցցանցից օգտվողների թվով աշխարհի 213 երկրների մեջ զբաղեցնում է 85-րդ տեղը։
Վերջին 6 ամիսներին Վրաստանում Facebook-ից օգտվողների թիվն աճել է 103,540-ով՝ հասնելով 725,610-ի։ Դա կազմում է բնակչության 15.76 տոկոսը և ինտերնետից օգտվողների 55.78 տոկոսը։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Facebook սոցցանցում գրանցված է 798,810,980 օգտատեր, որոնցից 257,412,260-ը բաժին են ընկնում ԱՄՆ-ին, ապա հաջորդում են Ինդոնեզիան (41,777,240) և Հնդկաստանը (41,399,720)։
Facebook-ից ամենաշատն օգտվում է 18-24 տարեկանների խումբը, ապա հաջորդում է 25-34 տարեկանների խումբը։









































