Մեքսիկայի հյուսիսարևմտյան Դուրանգո նահանգում հայտնաբերվել է նարկոկարտելների միջև հակասությունների զոհերի ընդհանուր գերեզման: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի Univision հեռուստաալիքին, գերեզմանը հայտնաբերել են զինվորականները պարեկության ժամանակ: Գերեզմանում եղել է առնվազն 10 մարմին: Այժմ մասնագետները փորձում են պարզել նրանց ինքնությունը:
Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման ճանապարհին ընկած Դուրանգո նահանգում նման գաղտնի գերեզմաններ հաճախ են հանդիպում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 2011 թ. ապրիլից նահանգի տարածքում արդեն հայտնաբերվել է 13 այդպիսի գերեզման, որոնցում ընդհանուր առմամբ եղել է 280 մարմին:
Ոստիկանությունը կարծում է, որ նրանք բոլորը զոհվել են Los Zetas խմբավորման և «Կարտել դե Սինալոայի» միջև հակամարտության հետևանքով:








































