Դեկտեմբերի 21-ին` ժ. 08.26-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 տան բնակիչ, 1996թ. ծնված Գոհար Հարությունյանը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բժիշկները վերջինիս վիճակը գնահատել են բավարար:







































