Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր լրանում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի 44-ամյակը։ Նախագահի աշխատակազմը չի հայտնել, թե ինչպես է Սաակաշվիլին պատրաստվում նշել իր ծննդյան տարեդարձը։
Նշվում է, որ նախորդ տարիներին Սաակաշվիլին աչքի չի ընկել իր ծննդյան օրերին ճոխ արարողություններ անցկացնելով։ Այսօր վրաց լեյբորիստները և անկախ ուսանողները պատրաստվում են նախագահական նստավայրի մոտ յուրովի «շնորհավորել» Սաակաշվիլիին՝ կազմակերպելով բողոքի ակցիա։
Նրանք դեռ մեկ շաբաթ առաջ են բոլորին կոչ արել դեկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 14.00-ին հավաքվել նախագահական նստավայրի մոտ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սաակաշվիլին իր ծննդյան օրն անցկացնելու է Բաթումում։








































