«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` քաղաքապետի պաշտոնում հաստատվելուց ի վեր Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների աշխատակիցների շրջանում «հանրապետականացման» գործընթաց է սկսվել: Ընդ որում, անկուսակցական կամ այլ կուսակցության պատկանող վարչական շրջանի աշխատակցին շրջանի ղեկավարը հրավիրում է զրույցի և ուղիղ ասում, որ աշխատատեղը պահելու միակ միջոցը ՀՀԿ-ին անդամագրվելն է:
Մեր աղբյուրներով` այս պահին նման գործընթաց առավել ինտենսիվ կերպով ընթանում է Արաբկիրի թաղապետարանում, որի թաղապետը՝ Հրայր Անտոնյանը, նշանակվեց իր պաշտոնին Տարոն Մարգարյանի պաշտոնն ստանձնելուն պես: