Երեքշաբթի օրը տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիմնական թեման Կորեական թերակղզում, ինչպես նաև՝ Սիրիայում տիրող իրավիճակն է եղել: Ըստ Լավրովի՝ այս երկրներում քաղաքական կայունացման համար անհրաժեշտ է համագործակցել նաև ընդդիմության հետ:
Հիլարի Քլինթոնն իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ-ում մահացած որդեգրված երեխաների համար, ովքեր եղել են Ռուսաստանից, և խոստացել է այդ գործը վերցնել իր հսկողության տակ:







































