Թուրքիայում ընթացող 2011 թվականի շախմատի կանանց Աշխարհի առաջնության 3-րդ տուրում գրանցվեցին անակնկալներ: Ամենաանսպասելի արդյունքը, թերևս, Ռուսաստանի հավաքականի ոչ-ոքին էր մրցաշարի ետնապահներից մեկի` Հունաստանի ընտրանու հետ:
Վրաստանի հավաքականը, որը 2-րդ տուրից հետո Ռուսաստանի և Չինաստանի թիմերի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, 1:3 հաշվով զիջեց Վիետնամի թիմին: Թուրքիայի և Հնդկաստանի թիմերը առավելության հասան համապատասխանաբար Ուկրաինայի և ՀԱՀ-ի ընտրանիների նկատմամբ:
Հայաստան – Չինաստան (0:4) մրցավեճից հետո չինուհիները դարձան առաջնության միանձնյա առաջատար:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Չինաստան – 6 միավոր
2. Հնդկաստան – 5
3. Ռուսաստան – 5
4. Վրաստան – 4
5. Վիետնամ – 4
6. Հայաստան – 2
7. Թուրքիա – 2
8. Ուկրաինա – 1
9. Հունաստան – 1
10. ՀԱՀ – 0









































