Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր կայացած նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները»: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք կանոնակարգերում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել է «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան, ուժը կորցրած են ճանաչվել «Գարանտ+» ՓԲԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 037 լիցենզիան և «ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 3 լիցենզիան: