Եգիպտոսի իշխող գեներալները ենթարկվում են քննադատության և՛ իրենց երկրի, և՛ արտասահմանի կողմից` ռազմական ուժերի կատարած բռնությունների համար, որոնք ուղղված են անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների թվում շատ են նաև կանայք, ովքեր նույնպես պայքարում են` Եգիպտոսի ներկայիս կառավարությանը իշխանությունից հեռացնելու համար:
Associated Press-ը գրում է, որ լրատվամիջոցները բազմիցս հասարակական կայքերում տեղադրել են տեսագրութուններ, որտեղ ներկայացված են ցույցերի ամենադաժան կադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են զինվորնեը գետնին գցում մի կնոջ և նրան մերկացնելով՝ ոտքերով հարվածում:
Նման կադրերն առաջացրել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի զայրույթը:
Քլինթոնը Ջորջթաուն համալսարանի ուսանողներին երկուշաբթի օրը հայտնել է, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները սարսափելի են։ Նա մեղադրել է Եգիպտոսին հատկապես կանաց նկատմամբ վատ վերաբերմունքի համար:








































