Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է Չեխիայի ժողովրդին՝ նախագահ Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես ասվում է.
«Հարգելի բարեկամներ,
Հայ Ազգային Կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ Նախագահ Հավելի ընտանիքին և Չեխիայի ժողովրդին։
Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարևորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արևելյան ևրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար»:









































