Friday, 12 06 2026
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա

«Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողով Երևանում

Դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված 10 դպրոցների շուրջ 60 աշակերտ է մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրագործված «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովին, որը կրում էր «Երեխաները հանուն միջմշակութային երկխոսության» խորագիրը:

Խորհրդաժողովը կայացել է Երևանի պետական համալսարանի Պալյանների դահլիճում: Այն ներկայացնում էր ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի խորհրդաժողովի նմանակումը, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպանների դերում և քննարկել կազմակերպության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի երկու կարևորագույն թեմաները` «Կրթություն հանուն կայուն զարգացման. հանդուրժողականության ուսուցում», «Մարդու իրավունքներ. երեխաների թրաֆիքինգ»:

Խորհրդաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների տնօրենները և համակարգող ուսուցիչները:

Գլխավոր խորհրդաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը:

Խորհրդաժողովի նախագահի ողջույնի խոսքից հետո սկսվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի լիագումար նիստի նմանակումը, որի ընթացքում անդամ երկրների «դեսպանները» հանդես եկան պաշտոնական հայտարարություններով:

Լիագումար նիստին հետևել են քննարկումները համապատասխան կոմիտեներում: Դրանք ի հայտ են բերել խորհրդաժողովի մասնակիցների հարուստ գիտելիքները ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Տնտեսական և սոցիալական խորհրդի և դրա ընթացակարգերի, այլև ՄԱԿ-ի անդամ երկրների պատմության, մշակույթի, աշխարհագրության, արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Խորհրդաժողովի ավարտին ընթերցվել են երկու կոմիտեներում ընդունված հայտարարությունները, որից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ազգային համակարգող Ստելլա Մելքոնյանը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:

Միջոցառման վերջում տեղի է ունեցել մրցանակների շնորհման արարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում