Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի ճարտարապետների միություն, հանդիպել միության անդամների հետ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ էլ քաղաքապետարանի և ճարտարապետների միության համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երևանին ու երևանցիներին ծառայելն է։

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերին, Տ. Մարգարյանը ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ճարտարապետների միության շատ անդամներ, պետք է լսի նաև հասարակության կարծիքը:

«Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներց բացի նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում` նաև բնապահպանների, երիտասարդական կառույցների և ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները։ Մեր մայրաքաղաքը պետք է միասին կառուցենք» ,- նշել է Տարոն Մարգարյանը։

Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին` Երևանի քաղաքապետը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, միության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և մասնագիտական գիտելիքներով հնարավորին նպաստել մայրաքաղաքի ճարտարապետական ուրույն դիմագծի կերտմանը։

Ընդգծելով ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև` ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետևանքները անդառնալի կլինեն։

«Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք և պարտավոր ենք այն հասցնել սերունդներին։ Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը և մեր քաղաքին ծառայելը»,- նշել է Մ. Մինասյանը։

Տ. Մարգարյանը լսել է նաև ճարտարապետների միության անդամների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը օրենսդրության մեջ տեղ գտած բացերի, ճարտարապետական ժառանգության պահպանման, ճարտարապետական մշակութային միջավայրի կառավարման վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում