Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները նոր սահմանադրության համար կպատրաստեն իրենց առաջարկների զեկույցը

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքարանում տեղի են ունեցել Թուրքիայի նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումներ։ Դրանց մասնակցել են Թուրքիայի ոչ մուսուլման բոլոր կրոնական փոքրամասնությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և Պոլսի Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը։

Նշվում է, որ այս հանդիպման նախաձեռնողները թուրքական իշխանություններն են, որոնք դրանով ձգտում են ստանալ նոր Սահմանադրության վերաբերյալ ոչ մուսուլմանների առաջարկները։ Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին հետաքրքրել է խղճի ու դավանանքի ազատության վերաբերյալ պետական երաշխիքների հարցը։

Հանդիպման արդյունքներով որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կդիտարկի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների բոլոր առաջարկները և կպատրաստի համապատասխան զեկույց, որն էլ կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս էր հայտնել, որ նոր Սահմանադրության մշակման գործընթացը կավարտվի 2012 թվականի առաջին կեսին. «Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ կայք՝ www.yenianayasa.gov.tr (նոր Սահմանադրություն) և ուսումնասիրվելու է 60 երկրների Սահմանադրություն։

Դա վերաբերում է բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրներին։ Հատուկ ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի յուրաքանչյուր մասնագետ ուսումնասիրելու է մեկ երկրի Սահմանադրություն»։

Ի դեպ, 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:

Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման համար տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա այդ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում