Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

ՀՀ տնտեսությունը կարելի է որակել որպես հակասական միտումներ ունեցող. Թաթուլ Մանասերյան

2011 թ. նախորդ տարվա համեմատ որոշակի աշխուժություն նկատվում էր, սակայն ՀՀ տնտեսությունը կարելի է որակել որպես հակասական միտումներ ունեցող, որը կարիք ունի նոր ազգային տնտեսական զարգացման մոդելի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա` ՀՀ համար մրցակցային առավելություններ ապահովող ճյուղերից է էներգետիկան, որն անգամ 2009 թ. ճգնաժամային տարում որոշակի կայունություն դրսևորեց:

Բանախոսը դրամավարկային քաղաքականությունը նույնպես դրական գնահատեց, քանի որ 2010 թ. արձանագրված մոտ 10% գնաճը նվազել է և այս տարի սպասվում է մոտ 4%. այս ցուցանիշն արձանագրվեց նաև ԿԲ շնորհիվ: Ըստ Թ.Մանասերյանի` ֆինանսների նախարարության աշխատանքի շնորհիվ ավելի օբյեկտիվ մոտեցում ապահովվեց և ավելի իրատեսական բյուջե կազմվեց:

Թ.Մանասերյանը նշեց` որոշ արդյունքներ նկատվեցին ագրարարային քաղաքականության մեջ, բայց ակնկալիքները չեն արդարացել, իսկ տնտեսության մյուս ոլորտներում, ցավոք, նույն միտումներն են` քիչ տարբերությամբ:

Նրա կարծիքով` մասնավոր հատվածում կան հետաքրքիր զարգացումներ, որոնք ավելի շատ ապագային են միտված: Մանասերյանը հայտարարեց, որ թեև համաշխարհային տնտեսությունում սպասվում է ճգնաժամի սրացում, սակայն Հայաստանն ունի բավարար կարողություն սննդամթերքի պարենային զամբյուղն ապահովելու առումով:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս կարելի է «իրատեսական» կոչել բյուջեն, երբ ԱԺ-ում այն ընդունվեց նվազագույն` 66 ձայնով, որից 2-ը` կեղծ, Թ. Մանասերյանը նշեց. քվեարկությունն «աննախադեպ» էր, քանի որ սովորաբար ձայների շատ մեծ տոկոսով էր անցնում, թեև շատերը նույնիսկ չէին կարդում, պարզապես քվեարկում էին:

Ամեն դեպքում նա բյուջեն անվանեց «իրատեսական», իսկ եկամուտների հավաքագրման ավելացման աղբյուրը, ըստ նրա, պետք է լինի ստվերային տնտեսությունը:

Մեր հարցին` որքանո՞վ է ճիշտ գնաճը համարել 4%, երբ հասարակությունը խիստ բևեռացված է, և աղքատների թիվը գնալով ավելանում է, Թ. Մանասերյանը պատասխանեց` իրենք առաջարկել են անապահով խավի համար նվազագույն զամբյուղի հաշվարկ կատարել. «Ժամանակն է, որ կյանքի կոչվի «Նվազագույն զամբյուղի մասին օրենքը», որը կարտացոլի իրական պատկերը, քանի որ աղքատ խավի համար կարևոր են ոչ թե հաշվարկված 500 անուն ապրանքների գները, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների»:

Բանախոսը խոստացավ հաջորդ տարեսկզբին հրապարակել իրենց հաշվարկած 10 անուն ապրանքների գնաճի ցուցանիշները:
Միաժամանակ, բանախոսը նշեց, որ պաշտոնական վիճակագրությունն իրական գործազրկության հետ կապ չունի, այն ավելի բարձր է. «Նաև պետք է հաշվի առնել, որ կա ոչ միայն ստվերային գործազրկություն, այլև կա ստվերային զբաղվածություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում