Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է իր հետագա ճակատագրին.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սենատին՝ երկրորդ անգամ առաջադրելով իմ թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այժմ ես սպասում եմ Սենատի պատասխանին։ ԱՄՆ-ի նման ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր կառավարական կառույց ունի իր լիազորությունները։
Սենատը դեռևս չի հաստատել իմ թեկնածությունը։ Եթե Սենատը չհաստատի իմ թեկնածությունը, ապա կկասեցվի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում իմ գործունեությունը։ Ես դեռևս չգիտեմ, թե ինչ կորոշի Սենատը»։










































