Հյուսիսային Կորեայում ժողովուրդը շտապում է Պխենյան՝ հրաժեշտ տալու շաբաթ օրը մահացած երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հյուսիսկորեական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ մահացած առաջնորդի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ունը, հրաժեշտ է տվել հորը: Թե որտեղ է տեղի ունեցել հոր և որդու վերջին հրաժեշտի արարողությունը՝ չի հաղորդվում:
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են երկրի բնակիչները մեկը մյուսի ետևից մոտենում ապակե դագաղի մեջ դրված Կիմ Չեն Իրի դիակին և հրաժեշտ տալիս «մեծ ղեկավարին»:








































