Դեկտեմբերի 20-ին` ժամը 00.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Գետազատ գյուղի մի բնակիչ՝ հայտնելով, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 22.30-ի սահմաններում, փախցրել են գյուղում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 01.15-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն այդ ավտոմեքենան հայտնաբերել են Եղեգնավան գյուղում:
Մեքենան վարողն ու ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն:










































