Sunday, 14 06 2026
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»

Այսօր հանդուրժողականության ճգնաժամ է. Հովհ. Սահակյան

2011-ը սկսվեց նախագահի մի շարք հանձնարարականներով, սակայն, ցավոք, ողջ տարվա ընթացքում դրական առումով ոչինչ չունեցանք: Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները ոչ միայն դրական արդյունքներ չտվեցին, այլև աղքատ բնակչության թվաքանակն ավելացավ` հասնելով 1 մլն 200 հազարի: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից իրականացված արտաքին քաղաքականությանը, ապա առաջընթաց չգրանցվեց ո՛չ ղարաբաղյան հարցի կարգավորման, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների, ո՛չ էլ ջավախահայության խնդիրների լուծման ուղղությամբ:

Միաժամանակ օբյեկտիվ հիմքեր չկան` կարծելու, թե կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդար ու թափանցիկ են լինելու»,- նկատեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ` անցնող տարում ՀՅԴ-ն ցույց տվեց, որ ինքն ակտիվ և պայքարող քաղաքական ուժ է: «Միաժամանակ, 2012-ին պետք է փորձենք կոռեկտություն պահել »,- նկատեց խորհրդարանականը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին նկատեց, որ անցնող տարում փորձ կատարվեց դրական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում` խորհրդարանական ընդդիմության հետ:

«Դրա օրինակը հարկային վերջին փաթեթն էր, որին կողմ քվեարկեց ամբողջ խորհրդարանը: Իհարկե, չենք ժխտում, որ կան սոցիալական խնդիրներ, որոշակի դժվարություններ: Այդ է պատճառը, որ մենք պետք է հասարակության մեջ վստահություն սերմանենք:

Այսօր հանդուրժողականության ճգնաժամ է: Բայց ՀՀԿ-ն, լինելով իշխանություն, հայտարարում է, որ 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրությունները մեր նորանկախ պետության պատմության ընթացքում կլինեն ամենաազատն ու թափանցիկը. մենք այդ կամքն ունենք: Միաժամանակ կառուցողական կամք պետք է դրսևորեն քաղաքական մյուս ուժերը ևս»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն անհասկանալի համարեց ՀՀԿ այդ վստահությունը` նկատելով, որ այն սոցիալական բազան, որ հաստատվել է մեր երկրում, չի կարող թույլ տալ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել:

«Թող իշխանությունը հայտարարի, որ ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատեղամասերում տեղադրվելու են տեսաձայնային սարքեր, պատժվելու են ընտրակաշառք բաժանողները, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի հավատալ, որ ընտրությունները, ինչպես հայտարարում են իշխանությունները, անթերի կանցնեն»,- նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում