Հայտնի է, որ ոստիկանական համակարգի ամենաբարձր օղակներում մեծ տարածում ունի տարբեր թմրամիջոցների օգտագործումը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է անզիջում պայքար մղել այս երևույթի դեմ:
Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ ոստիկանապետի հրահանգով ոստիկանության համակարգի անխտիր բոլոր աշխատակիցները Երևանի նարկոլոգիական դիսպանսերում պետք է ենթարկվեն համապատասխան ստուգման, որի արդյունքներից հետո միայն աշխատակիցները կվերահաստատվեն իրենց պաշտոններին: