«Ժողովուրդ»-ը գրում է, որ կիրակի օրը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր պայմաններում նշվել է «Հայբուսակ»-ի 20-ամյակը: Համաձայն թերթի տեղեկությունների` որևէ ԲՀԿ-ական (գոնե հասարակության համար ճանաչելի) չի մասնակցել այդ միջոցառմանը:
«Հրավիրատոմս ստացած ԲՀԿ-ականներից Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ չէր գնացել ընտանեկան հավաք ունենալու պատճառով: Արամ Սաֆարյանը չէր ընդունել հրավերը, քանի որ վատառողջ էր, իսկ Վարդան Բոստանջյանը` «պանիխիդայի» էր: Ինքը` Անահիտ Հարությունյանը, լսելով մեր հարցը, թե ճի՞շտ է, որ ոչ մի ԲՀԿ-ական չի եղել միջոցառմանը, անջատել է հեռախոսն ու դարձել անհասանելի:
Փոխարենը տեղեկացանք, որ միջոցառմանը ներկա է եղել ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, որ Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է անելու, եթե ԲՀԿ-ն դեմ գնա Սերժ Սարգսյանին, ասել էր, որ դուրս կգա ԲՀԿ-ից` հանուն իր ընտրած նախագահի»:







































