Ամերիկայում յուրաքանչյուր երրորդ երիտասարդը ձերբակալվել է մինչ 23 տարին լրանալը: Ձերբակալությունները տեղի են ունենում անօրինաբար ալկոհոլ օգտագործելուց մինչև ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքներով:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ իրականում ոչ թե հանցագործություններն են շատացել, այլ պարզապես ոստիկանությունը շատ ավելի շատերին է ձերբակալում՝ տարբեր պատճառներով:
Daily Maily-ը գրում է, որ ամերիկացի հետազոտողների համար զարմանալի է եղել այն փաստը, որ ձերբակալությունների թիվը մեծացել է` հասնելով 30 տոկոսի` 1965 թվականի 22 տոկոսի համեմատ:
Նրանք կարծում են, որ դա հիմնականում այն պատճառով է, որ ոստիկանությունն ավելի շատ ձերբակալություններ է իրականացնում, քան առաջ: Իսկ երիտասարդ տարիքում հանցագործություններ կատարելը պայմանավորված է երկրի տնտեսական վիճակով և արագ հաջողության հասնելու ձգտումով:









































