Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստեղծելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
Մոսկվայում Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում այսօր նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են համապատասխան համաձայնագիր:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ է նշանակվել Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն:
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ այս կազմակերպության ստեղծումը կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական ընկերակցության համար:









































