TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Թուրքիա է ժամանել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։ Քոնիայի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Կողմերը պետք է բանակցեն մի շարք խնդիրների շուրջ։
Աբասին ընդունելու են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Աբասը շեշտը դնելու է Պաղեստինի ճանաչման հարցում Թուրքիայի աջակցության վրա։