Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«ՀԱՄԱՍ»-ը որոշել է հրաժարվել պայքարի զինված մեթոդներից

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, փոխելու է Իսրայելի դեմ պայքարի ռազմավարությունը` զինված պայքարից անցնելով ոչ բռնի գործողությունների:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թախիր Ալ-Նունի հայտարարությանը:

«Բռնությունը այլևս չի կարող դիտվել որպես հիմնական մեթոդ: Սակայն եթե Իսրայելը մեզ վրա ճնշում գործադրի, մենք իրավունք ունենք դիմակայելու»,- ասել է Գազայի փաստացի ղեկավարի օգնական Իսմայիլ Հանիային:

Ընդ որում, Նունը ավելացրել է, որ հիմնական պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում պայմանավորվել են դադարեցնել Իսրայելին ուղղված հրթիռային կրակոցները:

Ինչպես նշում է պարբերականը, «ՀԱՄԱՍ»-ը ստիպված էր վերանայել պայքարի իր մեթոդները Պաղեստնի առաջնորդ Մահմուդ Աբբասի ճնշման տակ, որի հետ ներկայումս բանակցություններ է վարում «ազգային միասնական» կառավարություն ստեղծելու համար: Բացի այդ, կազմակերպության առաջնորդների հայացքները փոխվել էին արտաքին հանգամանքների հետ կապված, մասնավորապես՝ արաբական երկրներում հեղափոխությունների հետ:

«ՀԱՄԱՍ»-ը փորձում է եգիսպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության նման փոխել իր հեղինակությունը, որը աշխարհում երկար ժամանակ համարվում էին ահաբեկչական խմբավորում, սակայն հեղափոխությունից հետո արժանացել է «չափավոր իսլամիստ» կոչմանը և դարձել է քաղաքական հարգարժան ուժ:

Բացի այդ, «ՀԱՄԱՍ»-ը, վատացնելով իր հարաբերություները Սիրիայի և Իրանի հետ, ստիպված է իր համար նոր հովանավոր գտնել` Թուրքիայի և Կատարի գլխավորությամբ, իսկ այդ երկու երկրները համարում են, որ Իսրայելի հետ ուղիղ զինված հակամարտությունը ոչ մի արդյունքի չի բերի:

«ՀԱՄԱՍ»-ը նաև առաջին անգամ պաշտոնապես համաձայնել է ճանաչել պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններով և համաձայնել է Իսրայելի հետ բանակցել, եթե միջազգային քառյակը հանի նախնական պայմանների մի մասը, որոնք նախատեսված էին այդ բանակցությունների համար:

Շարժման առաջնորդները նախկինում կտրականապես հրաժարվում էին բանակցել հրեաների հետ և պահանջում էին ստեղծել պաղեստինյան պետություն ոչ միայն արաբական հողերի, այլև իսրայելական տարածքների վրա:

Իսրայելի իշխանությունները դեռ չեն արձագանքել «ՀԱՄԱՍ»-ի պայքարի մեթոդների փոփոխման մասին հռչակագրին: Ավելի վաղ Երուսաղեմը հայտարարել էր, որ շարժման հետ երկխոսությունը հնարավոր կլինի սկսել այն դեպքում, եթե նա ճանաչի նախկինում կնքված համաձայնությունը` հրաժարվել բռնությունից և ճանաչել Իսրայելի գոյությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում