Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն արդեն վերադարձի տոմս է գնել և պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին հավանության արժանացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Ինչպես նշում է թուրքական լրատվամիջոցը՝ այդ տոմսն արդեն թուրք դեսպանի գրպանում է։ Թուրք դեսպանը սպառնացել է՝ ասելով, թե ներկայիս Թուրքիան այն նույն Թուրքիան չէ, ինչ 2001 թվականի Թուրքիան, երբ Ֆրանսիայում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձևը։
Նա հավելել է, որ այս անգամ թուրքական կողմի արձագանքը շատ ավելի խիստ կլինի։








































