Այսօր Orange-ը մեկնարկել է «Ինտերնետ Միասին» ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը:
Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի:
«Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար:
Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից»,- ասել է «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Ինտերնետ Միասին» ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է:
Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել «Ինտերնետ Հիմա» մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ:









































