Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանից ամենաշատն արտաքսում են Թուրքիայի քաղաքացիներին։ 2011 թվականի հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից արտաքսվել է երկրում ապօրինաբար բնակություն հաստատած Թուրքիայի 1227 քաղաքացի։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի վարչության պետ Ալի Մարդանովը։ Վերջինիս խոսքերով՝ այս տարվա առաջին 11 ամիսներին Ադրբջանից արտաքսվել են նաև Պակիստանի 810, Չինաստանի 333, Թուրքմենստանի 222, Ռուսաստանի 42 և Վրաստանի 37 քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից արտաքսվել է 2874 ապօրինի ներգաղթյալ։









































