«Մոսսադ»–ի նախկին ղեկավար Շաբտայ Շավիտը Գվինեայում մազապուրծ կարողացել է փախչել և խուսափել ձերբակալությունից: Այս մասին գրում է Maariv թերթը
Շավիտը գաղտնի ժամանել է աֆրիկյան երկիր, որտեղ ԵՄ-ն սահմանել է էմբարգո: Նա ծրագրավորել է հանդիպել երկրի նախագահ Ալֆա Կոնդեի հետ:
Հայտնի չէ, թե Շավիտն ինչ նպատակներով է մեկնել Գվինեա և ինչ է ցանկացել քննարկել նախագահի հետ:
Կա տեղեկություն, որ Գվինեայի ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել նրան ու մեղադրել երկրի ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու մեջ:







































