Մեծ Բրիտանիայի բանկային համակարգում կիրականացվեն արմատական փոփոխություններ: Այս մասին հայտնել է Բրիտանիայի բիզնեսի գծով նախարար Վինս Քեյբը:
Քեյբը նշել է, որ ռիսկային ներդրումների ոլորտն ու հաճախորդների սպասարկման ծառայությունների շրջանակը պետք է առանձնացնել:
BBC-ն գրում է,որ Բրիտանիան պետք է իրականացնի բանկային համակարգի բարեփոխումներ, որպեսզի չկրկնվի 3 տարի առաջվա ճգնաժամը:








































