Associated Press-ը հայտնում է, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել 60 Minutes-ին, սակայն հեռուստատեսությամբ հարցազրույցի հեռարձակման ժամանակ չի ցուցադրվել այն հատվածը, որտեղ Օբաման իրեն համարում է ԱՄՆ-ի 4-րդ լավագույն նախագահը:
Տեսանյութը, սակայն, ամբողջապես հասանելի է եղել համացանցում՝ 60 Minutes–ի կայքում: Նախագահն այնտեղ հայտարարում է, որ ինքն իրեն համարում է ԱՄՆ-ի 4-րդ լավագույն նախագահը՝ Լինդոն Բ. Ջոնսոնից, Ֆրանկլին Ռուզվելտից և Աբրահամ Լինքոլնից հետո:
Հայտարարությունն արվել է հարցազրույցի ամենավերջում` 56-րդ րոպեին:









































