Euronews–ը հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 22-ին քվեարկության կդրվի օրինագիծ, որը նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք նրանց համար, ովքեր կժխտեն 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։
Այս առիթով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հորդորել է «երկկողմ հարաբերությունները չզոհաբերել երրորդ երկրի շահերին» և արգելք դնել այդ օրինագծի վրա։
«Նա, ով ցանկանում է ճանաչել ցեղասպանությունը, պետք է տեսնի նաև խնդրի հակառակ կողմն ու հիշի սեփական արյունոտ պատմությունը: Եթե Ֆրանսիայի Ազգային ժողովն այդքան մեծ հետաքրքրություն ունի պատմության հանդեպ, թող հիշի այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել Աֆրիկայում, Ռուանդայում և Ալժիրում», ասել է Էրդողանը:
Ինչպես նշել է Euronews–ը, Սարկոզին Երևանում խոստացել էր, որ «Ֆրանսիան իր վրա մեծ պատասխանատվություն կվերցնի և կընդունի օրինագիծը, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն Հայոց ցեղասպանությունը մերժողները», եթե Թուրքիան մինչև տարեվերջ չընդունի այդ ցեղասպանության փաստը:
Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ:









































