Իսրայելում մանկաբարձության պատմության մեջ եզակի դեպք է գրանցվել: 10 տարեկան աղջիկն ինքնուրույն ծնունդ է ընդունել:
Կինը գտնվել է հղիության իններորդ ամսում: Հանկարծ նրա մոտ սկսել են ծննդաբերական ցավերը, և նա կանչել է աղջկան: Շուտով մայր ու աղջիկ հասկացել են, որ հիվանդանոց չեն կարողանա հասնել, և 10 տարեկան աղջիկն ինքնուրույն ընդունել է երեխայի ծնունդը:
Mignews.com-ը գրում է, որ ծնունդն ընդունելուց և երեխային սրբիչի մեջ փաթաթելուց հետո կանչել են շտապ օգնություն: Հիվանդանոցում բժիշկները նշել են, որ մանկաբարձության մեջ նման դեպք չեն հիշում, որ 10 տարեկան երեխան ծնունդ ընդունի:








































