Ֆիլիպիններում փրկարարները շարունակում են «Հու-կու» ջրհեղեղի հետևանքով կորածների որոնումները: Այս պահին հայտնի է 500 զոհվածի մասին: Հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մինդանաո կղզու վրա տեղակայված էվակուացիոն կենտրոններն ապաստան են տվել տասնյակ հազարավոր ընտանիքների: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են տարբեր երկրների:
Իշխանությունները ենթարկվում են քննադատության այն բանի համար, որ վերահաս աղետի մասին չեն հասցրել տեղեկացնել բնակչությանը:








































