Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

1993թ. այս օրը ադրբեջանական 60000-անոց բանակը լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով. (պատմություն)

1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

1993թ. մարտ-ապրիլ ամիսներին ղարաբաղյան ուժերի ճնշման տակ թշնամին ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) տարածքները։ Արդեն 1993թ. ամռանը հայ ազատամարտիկներն ազատագրեցին Մարտակերտի շրջանի գրաված տարածքները և լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂՀ պետական սահմաններն ամրապնդելու, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ադրբեջանական ստորաբաժանումները մեծ թվով զոհեր տալով նահանջում էին ռազմական գործողությունների շրջաններից՝ ռազմադաշտում թողնելով մեծ քանակությամբ տեխնիկա։ Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։

Ադրբեջանը պարտադրված էր իշխանափոխություն կատարել։ Ադրբեջանի նախագահ դարձավ Հ. Ալիևը։ Վերջինս ժամանակ շահելու նպատակով իբր սկսեց զինադադարի գործընթաց, իրականում ուժեղացրեց հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը։ 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ փորձելով բեկում առաջացնել ռազմական գործողությունների մեջ։ Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով։ Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ։

Սակայն ավելի քան մեկամսյա համառ մարտերի ընթացքում թշնամին չկարողացավ որևէ լուրջ հաջողության հասնել։ Նրան չհաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ։ 1994թ. փետրվարի կեսերից արցախյան ուժերը անցան հակահարձակման և ազատագրեցին Օմարի լեռնանցքը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների բնակավայրերը։ Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա։ Ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ. մայիսին զինադադար կնքել, որը պահպանվում է մինչև այժմ։

Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հաջորդ՝ բանակցային փուլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում