Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

306 բանաձևով կօրինականացվեն բռնագրավված կալվածքները

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը: Բանաձևի համաձայն` պետք է վերադարձնել հայերից, ասորիներից, հույներից և այլ քրիստոնյա համայնքներից բռնագրավված եկեղեցական ունեցվածքը և վերջ տալ կրոնական խտրականությանը, թույլ տալ կրոնական փոքրամասնություններին առանց սահմանափակման պատարագ և այլ ծեսեր կատարել, վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հուշարձանները: Ըստ բանաձևի` պետք է նաև թույլատրել քրիստոնեական եկեղեցու գույքի տերերին առանց սահմանափակման պահպանել, վերականգնել և վերանորոգել դրանք:

Արդեն հնչում են կարծիքներ, որ Պոլսո պատրիարքարանը ի զորու չէ այս ամենը տնօրինել, պահել, վերանորոգել: Եվ բացի բանաձևի ընդունման դրական կողմից, կան նաև վտանգներ` կապված դրանց պահպանության հետ:

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի` այստեղ ստեղծվելու է ներքին հարց, և ունեցվածքը Թուրքիայի կառավարությունը փոխանցելու է Պոլսո պատրիարքարանին:

Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ, Էրեբունի թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը բանաձևը համարում է Թուրքիայում համայնքների և համայնքային կալվածքների մասին հրամանագրի շարունակությունը, որով ժամանակին առգրավված շինությունները պետք է վերադարձվեին: ԱՄՆ Կոնգրեսի այս բանաձևը, Գագիկ Գյուրջյանի խոսքերով, ավելի շուտ հորդոր է Թուրքիային, որ իր ընդունած օրենքը շարունակի իրագործել, քանի որ թեև օրենքը կա, սակայն չի իրագործվում. «Եթե դա հնարավոր լինի իրականացել, այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ Աղթամարը կտրամադրվի Ստամբուլի մեր պատվիրակությանը»,- նշեց Գ. Գյուջյանը:

Իսկ ինչ վերաբերում է (ամբողջական) Թուրքիայի տարածքում ավերված քրիստոնեական եկեղեցիներին, վանքերին` թանգարանի կարգավիճակ ունեցող հոգևոր շինություններին, Գագիկ Գյուրջյանը նկատեց, որ սա հեռու ապագայի խնդիր է, այս բանաձևը ավելի շատ հանրահայտ կառույցների մասին է, որոնք, ոչ մի կասկած չկա, որ հայկական են, և հայոց պատրիարքարանը այսպես թե այնպես տեր ու տնօրեն է այս ամենին: «Ինչ վերաբերում է մյուսներին, երկար ճանապարհի խնդիր կա` ապացուցելու, որ բանաձևի ընդունումը ինքնին, բոլոր դեպքերում, դրական բան է, փոքրամասնությունների իրավունքները առաջին պլան են մղվում և չեմ կարծում այստեղ վտանգ կա, թե արդյոք Պոլսո պատրիարքարանը կկարողանա՞ տնօրինել, թե՞ ոչ»,- ասաց Գ. Գյուրջյանը:

Նրա կարծիքով, սա կխթանի ազգային փոքրամասնություններին տեր կանգնել իրենց ունեցվածին, այսինքն` եթե նրանց նկատմամբ որևէ ոտնձգություն է լինում, արդեն վկայակոչելով այս բանաձևը կամ իրենց օրենքը մատնանշելով, կարող ես հեռու պահել նրանց ոտնձգությունից. «Իսկ հիմա երբ այդ ամենը չկա, դու ոչ մի ձևով չես կարողանում վերահսկել: Իմ կարծիքով, սա լեգիտիմացման` որպես մեր սեփականություն, գործընթաց է»,- նկատեց Գագիկ Գյուջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում