Twitter սոցիալական կայքում հրապարակված նկարը, որի վրա մի քանի զինվոր ծեծում են հակակառավարական ցույցերին մասնակցած կնոջը, բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են զիվորները հանում կնոջ շորերը և սկսում դաժանորեն ծեծել: Ոստիկանության և զորքի հետ բախումների ժամանակ զոհվել է 10 մարդ:
Անկարգությունների ժամանակ այրվել է Եգիպտական Հետազոտությունների ինստիտուտը: Այրվել է ինստիտուտի հանրահայտ գրադարանը, որտեղ 200 հազարի չափ հնագույն գրքեր կային:







































