ԱՄՆ-ում սկսվել է WikiLeaks-ին գաղտնի տեղեկություն հաղորդած ամերիկյան բանակի ծառայող Բրեդլի Մեննինգի դատավարությունը:
23-ամյա երիտասարդը մեղադրվում է ռազմական համացանցից 260 հազար դիվանագիտական մալուխների, ինչպես նաև Աֆղանստանին ու Իրաքին վերաբերող ռազմական հաշվետվությունների բեռնման մեջ:
Ինչպես գրում է mignews.com-ը,Մեննինգի դատապաշտպանը փորձում է ապացուցել, որ տրամադրված լուրերը երկրի անվտանգությանը չեն սպառնացել և հետաքրքրություն են առաջացրել ընթերցողների շրջանում:
Ռազմական վերլուծաբան Մեննինգը ձերբակալվել է 2010 թվականի մայիսի 29-ին՝ Քուվեյթում: Նրա դեմ ներկայացվել է 22 կետանոց մեղադրանք: Բոլոր մեղադրանքները ապացուցվելու դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում:









































