Կահիրեի կենտրոնում ցուցարարները հրդեհել են հնագույն գիտակրթական կենտրոններից մեկը: Այդ հնագույն շինությունը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Կենտրոնը կառուցվել էր մոտ 200 տարի առաջ՝ Նապոլեոն Բոնապարտի ժամանակ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այրվել են արխիվներն ու գրքերը, հնագույն կահույքն ու նկարները:
Հիշեցնենք, որ ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև բախումը թեժացավ Թահրիր հրապարակում:









































