Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, 2012 թվականի սկզբին լեհ գործարարների պատվիրակության հետ միասին Վրաստան է ժամանելու Լեհաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Վալդեմար Պավլյակը։
Լեհաստանում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան հայտարարել է, որ Լեհաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի հիդրոէներգետիկայի, զբոսաշրջության ու տրանսպորտի ոլորտների նկատմամբ։
Նշվում է, որ Լեհաստանը պատրաստ է Վրաստանին օգնել ծովային տրանսպորտի համակարգում բարեփոխումներ անցկացնելու հարցում։ Խոսքը նավարկության քաղաքականության բարելավման, ծովային գործակալության զարգացման և այլնի մասին է։









































