News Georgia-ի փոխանցմամբ, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությունը չի նշանակում վրացական գինիների ու հանքային ջրերի ներկրման վրա դրված բեռնարգելքի ավտոմատ վերացում.
«Դրանով չի ենթադրվում որևէ ավտոմատ բան։ Վրացական ապրանքների որակի ու անվտանգության նկատմամբ մեր պահանջները մնում են ուժի մեջ։ Սկզբունքորեն ռուսական շուկայի համար որևէ նշանակություն չունի վրացական գինու առկայությունը»։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի ներկրումն արգելել է 2006թ. գարնանը՝ ռուս-վրացական հարաբերություններում լարվածություն առաջանալուց հետո՝ իր որոշումը պայմանավորելով դրանց ցածր որակով։
Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Օնիշչենկոն կարող է պաշտոնական այցով ժամանել Վրաստան։










































