Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանում կառուցվելու է պայթուցիկ նյութերի արտադրության գործարան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։
Վերջինիս խոսքերով, գործարանը շահագործման է հանձնվելու 2012 թվականին և արտադրելու է մի շարք պայթուցիկ նյութեր՝ հեքսոգեն, տրոտիլ և վառոդ։ Ջամալովը հավելել է, որ իրենք պլանավորել են նաև հրթիռների, հակատանկային արկերի ու հակատանկային հրթիռների արտադրություն։









































