ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայի ներկայացուցիչ Ռուբերտ Քոլվիլը հայտարել է, որ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է արտահայտել Ժանաոզենում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ, որի հետևանքով մահացել է տասը մարդ:
«Մենք կոչ ենք անում Ղազախստանի իշխանություններին անմիջապես հետաքննել այս միջադեպը և թույլ չտալ, որ անվտանգության ուժերը չկիրառեն չափազանց մեծ ուժ հասարակական կարգը պահելու ժամանակ»,-մեջբերում է Քոլվիլին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը իր հերթին կոչ է արել Ղազախստանի իրավապահ կառույցներին հետևել մարդու իրավունքներին Ժանաոզենում կարգուկանոն մտցնելու ժամանակ:
«Նույնիսկ անկարգությունների և բռնության ժամանակ, երբ ոստիկանությունը վերականգնում է կարգուկանոնը, իրավապահ կառույցները պետք է այն իրականացնեն առանց չափազանց ուժ կիրառելու»,-ասել է Կենտրոնական Ասիայում HRW գիտական աշխատակից Միհր Ռիթման: «Դեռ վաղ է ինչ-որ եզրակացություններ անել այն մասին, թե ինչ է կատարվել, գոյություն ունեն միջազգային նորմեր և ստանդարտներ»,-մեջբերում է Ռիթմանին Интерфакс գործակալությունը:
Human Rights Watch-ի Ղազախստանի իշխանությունների կոչ է արել Ժանաոզենում տեղի ունեցածը մանրամասն և անկողմնակալ հետաքննել, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկվել:
Միջազգային իրավապաշտպան կազմակերությունը կոչ է անում նաև վերակագնել հեռահաղորդակցման միջոցները:
Պաշտոնական տվյալներով, Ժանաոզենում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել է 10 մարդ, կան տուժածներ, այդ թվում նաև ոստիկաններ: Այրվել են քաղաքային իշխանության շենքը, հիվանդանոցները, «Օզենմունայգազ» ընկերության գրասենյակը:
Իրավապաշտպանները հաղորդում են տասնյակ մահացածների և հարյուրավոր վիրավորների մասին: Սակայն այդ տվյալները ստուգել չի հաջողվում: Ամբողջ Ղազախստանում անջատված են Twitter-ը, արգելափակվել են անկախ ԶԼՄ-ների կայքերը, Ժանաոզենում անջատվել է բջջային կապը:
Լուրեր կային, որ ուբաթ Ժանաոզեն են բերվել հատուկ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա:










































