«ժողովուրդ»-ը գրում է, որ հայտնի գործարար, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն (կամ «ժառանգության» հետ՝ մերձենալուց հետո Րաֆֆու Սամվելը), այսօր կայանալիք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարի ընթացքում կընտրվի միության նախագահ՝ փոխարինելով հայտնի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:
«Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան»-ն ունի նաև երկու պատվավոր նախագահներ` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի»:








































