Կահիրեից եկող տեղեկությունների համաձայն՝ կառավարական շենքերի մոտ շարունակվում են ցուցարարների և զինվորականների միջև բախումները: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ցուցարարները հավատացնում են, որ ցույցի վիրավորված մասնակիցներից մեկն անօրեն ձերբակալվել է: Իշխանությունները հերքում են ձերբակալության մասին լուրը:
Ցուցարարները պահանջում են վարչապետ Ալ-Գանզուրիի հրաժարականը: Նրանք գործող վարչապետին վերաբերվում են որպես մի մարդու, ով շատ մտերիմ է եղել Հոսնի Մուբարաքի հետ:
Բախումների ընթացքում վիրավորվել է 50-ից ավելի մարդ: Այրվել են երեք ավտոմեքենաներ: Կրակ է բռնկվել նաև կառավարական շենքերից մեկում:









































