Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Միշլին Քալմի Ռեյին մնաց մի քանի օր. Ի՞նչ կլինի հայ-թուրքական գործընթացի հետ

2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի նախագահ, ԱԳ նախարար Միշլին Քալմի Ռեյին այդ պաշտոնում կփոխարինի երկրի ֆինանսների նախարար Էվելին Վիդներ-Շլումփֆը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:

«Միշլին Քալմի Ռեյն այլևս կառավարության կազմում չէ: Ինչ վերաբերում է երկրի ԱԳ նախարարի նոր պաշտոնակատարին, ապա նա մինչ այժմ ներքին գործերի նախարար Դիդյե Բուրգհալթերն է, ով ևս աշխատանքի կանցնի 2012-ի հունվարի 1-ից»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հնարավոր դերակատարություն կարելի է սպասել Քալմի Ռեյին փոխարինած Վիդներ-Շլումփֆից հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի առումով, Սարգիս Շահինյանը նկատեց. «Նախևառաջ, Միշլին Քալմի Ռեյի հեղինակությունը, ոչ միայն որպես ԱԳ նախարար, այլ նաև որպես նախագահ, շատ մեծ էր: Նա, ժողովրդական լեզվով ասած, «քթի ծակ» ունեցող, հմուտ քաղաքական գործիչ էր, շատ զգայուն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության հարցում: Միաժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ է առել ոչ թե շվեյցարացի պաշտոնյաների փոփոխությամբ պայմանավորված, այլ այն պատճառով, որ գործընթացն ի սկզբանե սխալ հիմքերի վրա էր դրված: Այն կեղծավոր առաջարկը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն արեց Քալմի Ռեյին դեկտեմբերին, միայն աչքերին «թոզ փչելու» մակարդակի մի նախաձեռնություն էր»,- ասաց Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահը:

Ամփոփելով՝ Սարգիս Շահինյանը նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա ճակատագիրը Շվեյցարայի հին կամ նոր նախագահի փորձառությունից կախված չէ: «Բուն խաղը Շվեյցարիայում չէ, ոչ էլ ԱՄՆ-ում, բուն խնդիրն Անկարայում է: Որքան էլ խելացի, հմուտ, փորձառու անձնավորություն զբաղեցնի Շվեյցարիայի նախագահի պաշտոնը, չի կարող հրաշքներ գործել»,- ասաց Շահինյանը՝ միաժամանակ հավելելով, որ Էվելին Վիդներ-Շլումփֆը ևս փորձառու, խելացի քաղաքական գործիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում